Լրահոս

20.03.2010 17:23


«Արձանագրություններում չկա ներառված նախապայման և չի կարող լինել»,–ասել է ՀՀԿ պատգամավորը

«Արձանագրություններում չկա ներառված նախապայման և չի կարող լինել»,–ասել է ՀՀԿ պատգամավորը

-Նորից եմ կրկնում՝ արձանագրություններում նախապայմաններ չկան։ Եթե հանկարծ Թուրքիայի կողմից վավերացման ընթացքում վավերապայմանների ձևով ինչ-որ նախապայմաններ փորձեն առաջադրել մեզ, մենք հաստատ չենք վավերացնելու այդ արձանագրությունները,-հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Գագիկ Մելիքյանը։

-Պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը հայտարարում է, որ մենք արձանագրությունները վավերացնելու ենք Թուրքիայի վավերացումից հետո,- շարունակել է բանախոսը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, թե եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից։ «Թուրքիան բազմիցս է նախապայմաններ հնչեցրել։ Ինչո՞ւ դուրս չենք գալիս այդ գործընթացից։ Ե՞րբ դուրս կգանք» հարցին պատգամավորը պատասխանել է.

-Երբ թուրքական նախապայմանները հստակ հնչեցվեն արձանագրություններում ներառելու մասով։ Այժմ դա հնչեցվում է բանավոր։ Արձանագրություններում ներառելու մասին խոսք անգամ չկա։ Բացարձակապես։ Արձանագրություններում չկա ներառված նախապայման և չի կարող լինել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը