Երեւանում 27-ամյա կինն ավազակային հարձակման է ենթարկվել մուրացկան մի կնոջ օգնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ` Էրեբունի վարչական շրջանում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձ հետևել են 27-ամյա կնոջը և Երևան քաղաքի Խորենացի փողոցում շրջապատելով նրան, ատրճանակի գործադրման սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր:Կինը նրանց է հանձնել իր մոտ առկա գումարը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ, ինչից հետո չարագործները դիմել են փախուստի։ Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: 27-ամյա կինը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ եւ ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում շատ արագ բացահայտել ավազակային հարձակումը, ձերբակալել կասկածյալներին, որոնցից մեկն անչափահաս է:
«Փաստինֆո»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ դեպքի մասին: Պարզվում է, որ հարձակման ենթարկված 27-ամյա կինը Ֆրանսիայի Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի է։ 2019 թվականի հունվարի 22-ին նա ժամանել է Հայաստան առողջական խնդիրներ ունենալու և վիրահատվելու համար եւ փետրվարի 25-ին պետք է վերադառնար Ֆրանսիա: Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստացել։
Փետրվարի 23-ին` մեկնումից 2 օր առաջ՝ ժամը 20-ի սահմաններում, կինը դուրս է եկել տանից և գնացել Կենտրոն` փոքր-ինչ զբոսնելու նպատակով: Եղել է միայնակ, իր հետ է վերցրել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ գումար: Տիգրան Մեծի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ տեսել է մայթեզրին կանգնած մուրացկան մի կնոջ, ով անցորդներից գումար է խնդրել: Կանգնելով այդ կնոջ մոտ՝ բացել է դրամապանակը, որպեսզի մետաղադրամ տա նրան։ Այդ պահին նկատել է, որ մոտ 2 մետր հեռավորության վրա կանգնած են երկու երիտասարդ, որոնք կենտրոնացած նայել են իրեն: Մտապահելով երիտասարդների արտաքին տեսքն ու մետաղադրամը տալով մուրացկան կնոջը՝ շարունակել է քայլել։ Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքով քայլելու ընթացքում զգացել է, որ վերոհիշյալ երիտասարդները իրեն հետևում են։ Նրանք հարձակվել են կնոջ վրա, իսկ ինքը վախից կանգնել է: Հասնելով նրան՝ չարագործներից մեկն ատրճանակը պահել են կնոջ դեմքին եւ ասել. «Ինչ ունես-չունես, տուր, թե չէ կկրակեմ», ապա կրկնել՝ «փողերդ տուր»: Կինը, վախենալով, որ իսկապես կկրակի, դրամապանակը տվել է նրան։ Վերջինս, վերցնելով այն, մյուս երիտասարդի հետ դիմել է փախուստի:
«Փաստինֆո»-ն տեղեկացավ նաեւ, որ հիշյալ հանցագործությունը կատարել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մեկը անչափահաս է։ 26.02.2019թ-ին նրանք բերման են ենթարկվել։ Պարզվում է՝ նրանք եւս Հայաստան էին եկել բուժման համար եւ Երեւանում սենյակ են վարձակալել Իսակովի պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկում: Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի` ողնաշարի ճողվածքի հետ կապված, ով այստեղ անցել է ենախնական հետազոտություն բժշկական կենտրոնում ու, հասկանալով, որ բավականին գումար է անհրաժեշտ բուժումը կազմակերպելու համար, որոշել են գումար հայթայթել ավազակային հարձակում գործելու եղանակով։ Այդ նպատակով տոնավաճառից գնել են երկու ծալովի դանակ և մեկ մետաղական խաղալիք ատրճանակ, որն արտաքինից գրեթե չի տարբերվել իրական զենքից։ Ապա գնացել են հյուրանոցային համար, որտեղ իրենց գուլպաներից պատրաստել են երկու դիմակ։ Ավազակային հարձակումից հետո վերադարձել են հյուրանոց եւ հաշվել գումարը, ինչը մասամբ օգտագործել են բժշկական կենտրոնի վճարումները կատարելու, մյուս մասն էլ իրենց հաճույքների համար. գնացել են գիշերային ակումբ, սրճարան: «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ հյուրանոցային համարում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի 2 դանակ, «FN Browning 1910» տեսակի ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ, գուլպայից պատրաստված 1 դիմակ:
Տուժողը ճանաչել է կասկածյալներին, ինչպես նաեւ իր դրամապանակը։
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Ավազակային հարձակում՝ մուրացկանին օգնող կնոջ վրա
Երեւանում 27-ամյա կինն ավազակային հարձակման է ենթարկվել մուրացկան մի կնոջ օգնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ` Էրեբունի վարչական շրջանում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձ հետևել են 27-ամյա կնոջը և Երևան քաղաքի Խորենացի փողոցում շրջապատելով նրան, ատրճանակի գործադրման սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր: Կինը նրանց է հանձնել իր մոտ առկա գումարը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ, ինչից հետո չարագործները դիմել են փախուստի։ Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: 27-ամյա կինը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ եւ ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում շատ արագ բացահայտել ավազակային հարձակումը, ձերբակալել կասկածյալներին, որոնցից մեկն անչափահաս է: