Լրահոս

22.03.2010 09:04


Այաթոլա Համենեին մեղադրել է ԱՄՆ-ին

Այաթոլա Համենեին մեղադրել է ԱՄՆ-ին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, իրանական Նոր տարվա տոնակատարաություններին նվիրված իր հեռուստաուղերձում, հերթական անգամ մեղադրել ԱՄՆ-ին իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Իրանի հոգևոր առաջնորդի մեղադրանքները հնչեցին  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իրանցիներին ուղղված հեռուսատաուղերձից մեկ օր անց։ Հիշեցնենք, որ Օբաման հայտարարել էր, որ Թեհրանին ուղղված հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնի առաջարկը մնում է ուժի մեջ։ Իր հերթին այաթոլա Համենեին հայտարարել է, որ «պետք չէ խոսել խաղաղության և բարեկամության մասին՝ միաժամանակ դավադրություններ կազմակերպելով»։

Բարաք Օբաման վերջին տասնամյակում առաջին ԱՄՆ նախագահն է, ով ուղղակի դիմել է Իրանի բնակչությանն ու երկրի իշխանություններին՝ «նոր էջ բացել իրանա-ամերիկյան հարաբերություններում»։

Ըստ «BBC»-ի

Այս խորագրի վերջին նյութերը