Բողոքի ակցիա Երևանում՝ ընդդեմ Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի (լուսանկար, տեսանյութ)
Երեւանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Վանդալիզմ» գրառմամբ. նրանք բողոքում են Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ:
Նրանք շենքը շրջապատող ցանկապատի վրա փակցրեցին «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ: Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրենք շարունակելու են հետեւել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

Աղբյուրը՝ news.am