Լրահոս

22.03.2010 09:25


Էրդողանի համար հայաստանցի ներգաղթածները խաղաթու՞ղթ են

Էրդողանի համար հայաստանցի ներգաղթածները խաղաթու՞ղթ են

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը բլեֆ է։ Դա ներքին սպառմանն ուղղված քաղաքական հնարք է։ Իր պոպուլիստական հայտարարություններով Էրդողանը ցանկանում է ստանալ ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրողների ձայները։ Այդ հայտարարությունը նաև յուրօրինակ զգուշացում է ԱՄՆ-ին և Եվրոպային»,-մեկնաբանելով Հայաստանի 100 հազար քաղաքացիներին Թուրքիայից արտաքսելու Էրդողանի սպառնալիքը՝ Vesti.Az-ին ասել է Թուրքիայի Ազգայնական գործողություն ընդդիմադիր կուսակցության Կարսի մասնաճյուղի ղեկավար Օկտայ Աքթաշը։ Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետը դժվար թե կարողանա իր սպառնալիքը իրականացնել։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, որպեսզի Թուրքիայի վարչապետը կարողնա մարդկանց համոզել իր անկեղծության մեջ, նա առաջին հերթին խորհրդարանից պետք է հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները։ Իսկ Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները Էրդողանի համար պարզապես խաղաթուղթ են։

Այս խորագրի վերջին նյութերը