Լրահոս

22.03.2010 10:20


Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել, բայց մի պայմանով

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել, բայց պայմանով, որ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի «գրավյալ» հողերից։

«Մենք ողջունում ենք Սերժ Ազատի Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաև ուժի չկիրառման մասին հայտարության ստորագրման վերաբերյալ նրա կոչը և պատրասատ ենք դրան, բայց միայն այն պատճառի վերացումից հետո, որը նմանօրինակ սպառնալիք է ստեղծում, այսինքն Ադրբեջանի Հանրապետության հողերից զորքերի դուրսբերումից հետո»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը