Լրահոս

04.03.2019 15:52


Թունավորվել են շմոլ գազից և դիզելային գեներատորից

Թունավորվել են շմոլ գազից և դիզելային գեներատորից

Մարտի 2-ին՝ ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Սիլիկյան թաղամասից բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 22.30-ին, տանը շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է քննություն:

Իսկ արդեն մարտի 3-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը