Լրահոս

04.03.2019 18:31


«Եվրատեսիլում» Վրաստանը կներկայացնի Օթո Նեմսաձեն

«Եվրատեսիլում» Վրաստանը կներկայացնի Օթո Նեմսաձեն

Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Վրաստանի աստղ» շոուի հաղթող է ճանաչվել Օթո Նեմսաձեն: Վերջինս Ռոման Գիորգաձեի «Սուլ ծին իարե» (միշտ առաջ քայլիր) երգով Վրաստանը կներկայացնի Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում:

«Վրաստանի աստղ» նախագծի եզրափակչում Օթո Նեմսաձեն ստացել է ձայների 44,13 տոկոսը:

Նախագծի հաղթողը որոշվել է միայն հանդիսատեսի քվեարկությամբ: Հեռուստադիտողները քվեարկությունը կատարել են հեռախոսազանգերով, կարճ հաղորդագրություններով և ֆեյսբուքի մեսենջերով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը