Ովքեր են ՀՀ ամենախոշոր պետական ու մասնավոր գործատուները
019-ի հունվարին Հայաստանի ամենախոշոր 10 գործատուի ցանկում պետական մեկ գերատեսչություն կա և երկու համալսարան:PanARMENIAN.Net - ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՊԵԿ-ից:
Այսպիսով, պետական ամենախոշոր գործատուն Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է: Հունվարի եկամտային հարկի հաշվարկներով՝ այստեղ վարձու և պայմանագրային աշխատակիցների ընդհանուր թիվը 3341 է:
Երկրորդ ամենախոշոր պետական գործատուն ՊԵԿ-ն է, որտեղ աշխատում է 3308 մարդ: Երրորդ ամենախոշոր գործատուն Երևանի պետական համալսարանն է, որտեղ պայմանագրային կամ վարձու հիմունքներով, ընդհանուր առմամբ, 3049 մարդ է աշխատում:
Երեքը միասին 9698 մարդու գործատու են:
ՀՀ ամենախոշոր մասնավոր գործատուն «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են՝ 6926 աշխատողով: Հաջորդը «Գազպրոմ Արմենիան» է՝ 6510 աշխատողով, իսկ երրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 4534 աշխատակցով:
ՀՀ ամենախոշոր հարկատուների թվում է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը՝ 3856, «Վեոլիա ջուրը»՝ 3279, «Գրանդ Քենդին»՝ 3254, «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 3044 աշխատակցով:
Ընդհանուր առմամբ, ներառյալ նաև երեք պետական կառույցները, ՀՀ-ի ամենախոշոր 10 գործատուն հունվար ամսին ունեցել է 41,101 աշխատող:
Ովքեր են ՀՀ ամենախոշոր պետական ու մասնավոր գործատուները
019-ի հունվարին Հայաստանի ամենախոշոր 10 գործատուի ցանկում պետական մեկ գերատեսչություն կա և երկու համալսարան: PanARMENIAN.Net - ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՊԵԿ-ից: