«Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հայտարարությունը
Վերջերս հասարակության շրջանում բավական ակտիվորեն քննարկվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում համայնավար իշխանության կողմից քանդված սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը: Ի զարմանս մեզ, հերթական անգամ հասարակության շրջանում ակտիվորեն հակաքարոզչություն է ընթանում Եկեղեցու դեմ: Ընդ որում, այդ հակաքարոզչությունն աստիճանաբար վերաձևավորվում է պայքարի ոչ միայն կոնկրետ վայրում եկեղեցի կառուցելու, այլ Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու դեմ ընդհանրապես: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը համարում է, որ այն ժամանակ, երբ Հայաստանում օր օրի ավելանում են ազգակործան տարատեսակ աղանդները, երբ վերանում են բազմաթիվ բարոյական արժեքներ, մեղմ ասած տեղին չէ դեմ խոսել եկեղեցու կառուցմանը: Ավելին, ամենևին էլ վատ չէր լինի, եթե բազմաթիվ այլ «էլիտար» կառույցների փոխարեն Երևանի կենտրոնում վեր խոյացած լինեին հոյակերտ եկեղեցիներ' իբրև հայ ազգի աստվածասիրության առհավատչյա:
Այս հարցում, սակայն, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունն ունի երկու վերապահում:
1.Պահանջում ենք, որ սբ. Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվի իբրև հայկական եկեղեցական ճարտարապետության դասական նմուշ, այլ ոչ թե այսպես կոչված «եվրոպական ստանդարտներին համապատասխան էլիտար հերթական շինություն»:
2.Հայրենի Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի զբաղվի ոչ միայն Եկեղեցաշինությամբ այլ Եկեղեցախնամությամբ: Այսօր Հայաստանում կան եկեղեցիներ, որոնք գտնվում են բացարձակ բարձիթողի վիճակում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակից լինել Եկեղեցախնամ սուրբ գործին և դիմում է բոլոր երիտասարդական ազգային և եկեղեցասեր կառույցներին' միանալ այս կարևոր գործընթացին:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն