Քաղաքական

04.03.2019 21:19


Դատախազությունն ընթացք է տվել Համլետ Ղուշչյանի հայտարարությանը՝ Սամվել Ալեքսանյանի կողմից առևանգվելու մասին

Դատախազությունն ընթացք է տվել Համլետ Ղուշչյանի հայտարարությանը՝ Սամվել Ալեքսանյանի կողմից առևանգվելու մասին

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում խոսելով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին՝ հայտարարել էր. «Էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք»։

Ղուշչյանը նաև հավելել էր, որ ատրճանակը անձամբ Սամվել Ալեքսանյանն է պահել։

Այս հայտարարությանն արձագանքել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը