Ստեփանակերտ. «Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը 98 անգամ խախտել է հրադադարը»
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից 98 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը։ Բացի տարբեր տեսակի հրաձգային զենքերից՝ ադրբեջանական զորամիվորումները կրակ են բացել СВД և հատուկ նշանակության «Черная стрела» մեծ տրամաչափի հրացաններից։ Մասնավորապես մարտի 15-ին՝ ժամը 15-19-ը, ղարաբաղյան զինված ուժերի հարավարևելյան դիրքերի ուղղությամբ դիպուկահար հրացաններից արձակվել է 13 փամփուշտ։ Տասնյակ նման դեպքեր են արձանագրվել շփման գծի այլ հատվածներում։ «ԼՂՀ և Հայաստանի զինված ուժերի կողմից պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը»,-ասված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ։ Բացի այդ՝ ԼՂՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սահմանային գոտում արձանագրել են հակառակորդի օդային ուժերի ուսումնական թռիչքներ։ ԼՂՀ օդային տարածքի խախտում չի արձանագրվել։