Լրահոս

05.03.2019 13:12


Դավիթ Թումասյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է ՔԿ վարչության պետի պաշտոնից

Դավիթ Թումասյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է ՔԿ վարչության պետի պաշտոնից

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետի պաշտոնից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարոն Թումասյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իր մասնագիտական գործունեությունը մտադիր է շարունակել մանկավարժական եւ փորձագիտական ոլորտում։

Նշենք, որ նա դասավանդում է մի շարք բուհերում եւ հանդիսանում փորձագետ՝ երեխաների իրավունքների պաշտպանության, թրաֆիքինգի, ընտանեկան եւ սեռական բռնության դեմ պայքարի գործերով։

Այս խորագրի վերջին նյութերը