Լրահոս

22.03.2010 11:36


Երկօրյա խորհրդաժողով՝ ՀՅԴ կազմակերպությամբ

2010թ. մարտի 25-ից 26-ը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպությամբ, «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում կմեկնարկի միջազգային երկօրյա խորհրդաժողով' «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններ» թեմայով:

Խորհրդաժողովը համակողմանիորեն կքննարկի և կվերլուծի ժամանակակից սոցիալիզմի գաղափարական և գործնական դրսևորումները, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների փորձառությունը, վեր կհանի և կարժևորի այն ձեռքμերումները, որոնք դրական միտում են ապահովել այլ երկրներում տնտեսական μարեփոխումների իրականացման և սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ, կանդրադառնա Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին՝ ուղենշելով վերջիններիս հնարավոր լուծումները։

Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Հունաստանի, Արգենտինայի, Չիլիի, և Իրանի, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցչներ։

Այս խորագրի վերջին նյութերը