Տնտեսական

05.03.2019 16:14


Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքի Գ. Լուսավորիչ 52 հասցեի բակում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում և իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է:

Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն իրականացնելու անթույլատրելիությունը, տրվել է բանավոր հանձնարարական այն դադարեցնելու մասին:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը