Լրահոս

22.03.2010 11:44


Արտակ Դավթյանը հայ-թուրքական գործընթացը ձախողված չի համարում

Արտակ Դավթյանը հայ-թուրքական գործընթացը ձախողված չի համարում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, ասել է, թե չի համարում այն տապալված կամ ձախողված։ «Հայ-թուրքական գործընթացը շատ բարդ է, և ձգձգումներ կլինեն, ինչի ականատեսը և լինում ենք»,-ասել է ՀՀԿ պատգամավորը։ Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որքանով է իրատեսական համարում արձանագրությունների վավերացումը՝ Արտակ Դավթյանն ասել է, թե ավելի հավանական է համարում դրանց վավերացումը քան չվավերացումը։ Նա հիշեցրել է Սրժ Սարգսյանի այն խոսքերը, թե Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք վավերացնելուց հետո։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը