Քաղաքական

05.03.2019 20:30


Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

Ըստ նրա՝ պահանջում են Արամ Մանուկյանից հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը:

«Հայցի առարկայի մասին առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնենք կամ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգանք»,-ասաց Առաքելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը