Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը․ ԱԱԾ-ն թույլտվություն է տվել
Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,-ասաց Գալստյանը։
Հարցին՝ ո՞ր երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքա՞ն ժամանակով, նա պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ին երկրից չհեռանալու մասին ստորագրություն էր տվել: