Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ նա մի ուշագրավ հայտարարություն էր արել:
«Թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ»,-ասել է Փաշինյանը:
Թե ինչու Փաշինյանը որոշեց խոսել օտարերկրյա գործակալներից, ինքը կիմանա: Միգուցե պատճառն այն է, որ իր իշխանության վրա փակցված է «սորոսականի» պիտակը, ու նա այդպիսով ուզում էր մաքրվե՞լ:
Իսկ միգուցե պատճառն այն է, որ Փաշինյանն իր թիմի ներսո՞ւմ է տեսել օտարերկյա գործակալների ու իր թիմակիցների՞ն էր բան հասկացնում:
Իրականությունն այն է, որ «Իմ քայլը» դաշինքում և կառավարության կազմում կան բազմաթիվ մարդիկ, որոնք տարիներ շարունակ տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել ամերիկացի «մուտիլովչիկ»Սորոսի հայաստանյան կառույցից:
«Թավշյա» թիմում շատ են գործիչները, որոնք իրենց նախորդ կյանքում Հայաստանի հետ կապ չեն ունեցել և սնվել են բացառապես դրսի կառույցների դրամաշնորհներով ու իրենց գործունեությունն իրականացրել են դրսի պատվերների շրջանակներում:
Ի դեպ, Փաշինյանի ներկայիս թիմը բաժանված է երկու մասի: Նրանց պայմանականորեն կարելի է բաժանել տեղացիների ու սորոսականների: Կատաղի ներքին պայքարն այս ճամբարների միջև այլևս հնարավոր չէ թաքցնել:
Վեջերս, օրինակ, կոռուպցիոն սկանդալ եղավ: ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեցին Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ: Երկար ժամանակ չէին հայտարարվում ձերբակալվածների քանակն ու անունները: Փաշինյանը ծանր վիճակի մեջ էր հայտնվել, քանզի նա հայտարարել էր, որ կոռուպցիա չկա, ու պարզվեց, որ կա, այն էլ՝ «հեղափոխականների» հատվածում: Հենց նա էլ որոշեց ձերբակալվածների քանակն ու անունները:
Ակնհայտ է, որ իշխանության ներսի այս ներքին պայքարը ոչ թե թուլանալու, այլ ժամանակի ընթացքում խորանալու է: Փաշինյանը դեռևս փորձում է վեր կանգնել այս պայքարում ու հանդարտեցնել կրքերը, բայց դա նրան չի հաջողվի, և վաղ թե ուշ նա պետք է կողմնորոշվի: Հատկապես որ անձամբ իր մասով էլ բազմաթիվ գնահատականներ կան, և դեռ ինքն էլ խնդիր ունի ապացուցելու սեփական վարքագծի հայաստանակենտրոնությունը:
Ո՞ւմ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ նա մի ուշագրավ հայտարարություն էր արել:
«Թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ»,-ասել է Փաշինյանը:
Թե ինչու Փաշինյանը որոշեց խոսել օտարերկրյա գործակալներից, ինքը կիմանա: Միգուցե պատճառն այն է, որ իր իշխանության վրա փակցված է «սորոսականի» պիտակը, ու նա այդպիսով ուզում էր մաքրվե՞լ:
Իսկ միգուցե պատճառն այն է, որ Փաշինյանն իր թիմի ներսո՞ւմ է տեսել օտարերկյա գործակալների ու իր թիմակիցների՞ն էր բան հասկացնում:
Իրականությունն այն է, որ «Իմ քայլը» դաշինքում և կառավարության կազմում կան բազմաթիվ մարդիկ, որոնք տարիներ շարունակ տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել ամերիկացի «մուտիլովչիկ» Սորոսի հայաստանյան կառույցից:

7or.am