Լրահոս

22.03.2010 12:57


ՀՀ ԱԳՆ. «Էրդողանը մոռանում է միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին»

Անդրադառնալով Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների բռնի տեղահանման Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքին՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել է. «Խոսելով իբրև թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին' պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին: Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»:

Այս խորագրի վերջին նյութերը