Լրահոս

06.03.2019 12:44


«Ռոսիա Մոլ»-ի մոտ բախվել են BMW-ն ու Opel-ը. BMW-ում հրդեհ է բռնկվել

«Ռոսիա Մոլ»-ի մոտ բախվել են BMW-ն ու Opel-ը. BMW-ում հրդեհ է բռնկվել

Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Ժամը 22։20- սահմաններում Մ. Խորենացի փողոցում՝ «Ռոսիա Մոլ»-ի դիմաց, բախվել են 48-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra G մակնիշի առանց համարանիշների և 21-ամյա Արթուր Խաչատրյանի վարած BMW 320 մակնիշի 65 TT 505 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ում հրդեհ է առաջացել և, դեպքի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են BMW-ում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Մասամբ այրվել է BMW-ի շարժիչի հատվածը։

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը