Լրահոս

06.03.2019 15:41


Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ. ՀՔԾ

Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ. ՀՔԾ

Իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՀՔԾ-ից։

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում: Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը