Լրահոս

22.03.2010 13:17


ՀՀԿ հերթական պատգամավորը՝ Վարդան Օսկանյանի մասին

ՀՀԿ հերթական պատգամավորը՝ Վարդան Օսկանյանի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը կրկին անգամ անդրադարձել է Վարդան Օսկանյանի հայտարարություններին։ «Հերթական անգամ զարմանում եմ նախկին արտգործնախարարի հայտարարությունների վրա։ Հատկապես այն կապակցությամբ, որ Հայաստանը հայտնվել է  պատանդի կարգավիճակում։ Զարմանալի է, որ բանակցությունների ձախողման մասին խոսում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Կարելի է ասել, որ եթե ձախողում կա, ապա հիմնական պատասխանատվությունն իր վրա է։ Ղարաբաղի հարցում մեր մոտեցումն այն է, որ ԼՂՀ-ը մասնակցի բանակցություններին»,-ասել է ՀՀԿ պատգամավորը։ «7օր»-ի այն հարցին, թե ինչու՞ են հանրապետականները, նախկինում լռելու փոխարեն, այսօր բարձրաձայնում դրա մասին՝ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է. «Մենք եղել ենք մի թիմ՝ Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան... և մեր կուսակցությունը համագործակցել է այդ թիմի հետ։ Այսօր որոշակի մի իրավիճակ է ստեղծվել, որ բանակցությունները նորից մտնում են փակուղի։ Մենք առաջարկում ենք շտկել սխալները, և դրանից են նեղանում նախկին իշխանավորները։ Այո՛, սխալներ եղել են, և ճիշտ կլինի քաջություն ունենալ ու շտկել դրանք»։

Հիշեցնենք, որ օրերս, լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  նման դիտարկումներով հանդես էր եկել ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը