Գազավորված ըմպելիքները կթանկանան, Հայաստանում տեղ կբացվի թուրքական արտադրանքի համար
Գազավորված ըմպելիքներն առաջիկայում կթանկանան մի քանի տասնյակ դրամով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին ոլորտի ներկայացուցիչները` մեկնաբանելով Հարկային օրենսգրքում Ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունները, որով նախատեսվում է 5 տոկսով ավելացնել գազավորված ըմպելիքների 1 լիտրի համար կիրառվող հարկը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության նախնական տարբերակը հարկային բեռի ավելացում էր նախատեսում միայն շաքար պարունակող ըմպելիքների համար, բայց վերջնական տարբերակում ընդգրկվել են նաև հանքային ջրերը։
«Արդեն խոսվում է նրա մասին, որ հարկվելու են բոլոր ըմպելիքները` անկախ նրանից՝ պարունակո՞ւմ են շաքար, թե ոչ։ Օրինակ` եթե կա հանքային ջուրը, որը պարունակում է համահոտային հավելումներ 1 լիտրի համար, 30 դրամ հարկ պիտի վճարի»,– ասաց Էլինա Մարգարյանը` հավելելով, որ իրենց համար այս տրամաբանությունն անհասկանալի է։
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Գուրգեն Նարիմանյանի հաշվարկով՝ գազավորված ըմպելիքների նկատմամբ հարկային բեռի ավելացման արդյունքում դրանց գները կավելանան 30-40 տոկոսով։
«Բնականաբար, դրանից հետո կնվազեն վաճառքները, կկրճատվեն շահույթները, ի վերջո, նաև աշխատատեղերը։ Եվ սա ընդամենը նախնական հետևանքներն են, որոնցով ամեն ինչ չի սահմանափակվի։ Մենք խոսում ենք մի մեծ շղթայի մասին, որի միայն մի մասն է այս պահին կանխատեսելի։ Այդ շղթայի մեջ են մտնում մատակարար ընկերությունները, սպառող ընկերությունները»,– ասաց Նարիմանյանը։
Նրա խոսքով` մի միջազգային ընկերության ուսումնասիրության համաձայն` այս ոլորտում 1 աշխատատեղը հարակից ոլորտներում ևս 5.5 լրացուցիչ աշխատատեղեր է ապահովում, հետևաբար 1 աշխատատեղի կրճատումը կհանգեցնի 5 այլ աշխատատեղերի կրճատման։
«Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանն էլ մտավախություն հայտնեց, որ տեղական ըմպելիքների արտադրության նկատմամբ հարկերի ավելացումը կհանգեցնի 90-ականներից ծանոթ մի իրավիճակի, երբ հայկական շուկան ողողված էր թուրքական արտադրության ըմպելիքներով։
«Բյուջեի ճեղքը լցնելու պատրվակով հնարել են այս հարկատեսակը»,– ասաց Հովսեփյանը` հավելելով, որ հայ արտադրողների համար այս հարկատեսակն ունենալու է կործանարար հետևանքներ։
Հիմնավորումը, թե այս խստացումը պայմանավորված է սպառողի առողջության մասին կառավարության մտահոգությամբ, արտադրողները չեն ընդունում։ Հակառակը` պատրաստվում են ընդդեմ Ֆինանսների նախարարության դատական հայց ներկայացնել իրենց արտադրանքի բարի համբավն արատավորելու և այն վնասակար որակելու հիմքով։
Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am