Քաղաքական

06.03.2019 18:09


Պաշտոն՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ին «ցանկալի» ցուցմունք տալու համա՞ր

Պաշտոն՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ին «ցանկալի» ցուցմունք տալու համա՞ր

Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին։ «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համատեքստում է տեղի ունեցել նաեւ Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ առաջխաղացումը պայմանավորվում է Մարտի 1-ի քրեական գործով նրա կողմից տրված նրա ցուցմունքների հետ։ Նշենք, որ նա մինչ այդ եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, չնայած հնչեցված հայտարարություններին` ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, ապացույցներ ձեռք բերել, որոնք կարող են վկայել ցուցարարների հետ բանակի բախման մասին։ Համենայն դեպս՝ սպանությունների համար առաջադրված մեղադրանքի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Իսկ ՀՔԾ-ի համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի զինատեսակների առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնել են, որ նման զենքեր ՊՆ հաշվեկշռում չկան։ Ուստի ՀՔԾ-ն փորձում է զինվորականների ցուցմունքների միջոցով ձեռք բերել՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ սեպտեմբերի 11-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները «հիմնավորող» ապացույցներ։ Հիշեցնենք, որ այդ ասուլիսում Սասուն Խաչատրյանը պատասխանատու հայտարարություն էր արել՝ նշելով, որ օլիգարխները հայոց բանակը դարձրել են «վարձկան»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանն այն սակավաթիվ զինվորականներից է, ով ՀՔԾ պետի ասուլիսից օրեր անց տվել է «ցանկալի» ցուցմունքը, թե իբր իրեն գումար են տվել։ Ընդ որում՝ նա չի նշել, թե ով եւ ինչի համար՝ նվազագույնի հասցնելով նրա ցուցմունքի իսկությունը ստուգելու հնարավորությունը։ Ընդ որում՝ նա մարտի 1-ին անկարգությունների վայրում չի եղել, այսինքն՝ ներգրավված չի եղել արտաքին ծառայության մեջ, գտնվել է օպերատիվ վարչությունում, սակայն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները տեւել են մի քանի օր ու պատմել տարբեր անանուն աղբյուրներից լսած խոսակցությունները։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը