Քաղաքական

07.03.2019 09:18


«Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել». Կոնստանտին Զատուլին

«Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել». Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստի ավարտին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է Նորությունների դաշնային գործակալությունը, Զատուլինի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:

«Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի «Լազարյան ակումբի» գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,-ասել է Զատուլինը:

Նշենք, որ հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստն անց է կացվել Մոսկվայում մարտի 5-6-ը:

Այս խորագրի վերջին նյութերը