Կառավարությունը հաստատեց նախարարությունների կրճատման նախագիծը (տեսանյութ)
ՀՀ կառավարությունը հաստատեց կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխության` վաղուց խոստացված նախագիծը:
Հարցը կառավարության նիստում զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սփյուռքի նախարարության փոխարեն կստեղծվի համապատասխան բաժին ՀՀ վարչապետի աշխատակազմում:
Ինչ վերաբերում է օպտիմալացման արդյունքում կրճատվող աշխատակիցներին, Զեյնալյանը հայտնեց, որ կրճատումները հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին:
«Միաձուլվող նախարարություններն իրենց հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարությունների կազմ` բացառությամբ ղեկավար պաշտոնների»,-ասաց նա:
«Ըստ էության մենք այս փուլում կադրային ջարդ չենք ունենալու: Բայց դա չի նշանակում, թե այսպես շարունակելու է մնալ, Այո՛, կրճատումներ լինելու են: Բայց այդ կրճատումները էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու: Յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Եվ մարդկանց գնահատման պրոցեսը պետք է լինի մաքսիմալ արդարացի»,-ասաց վարչապետը` հավելելով, որ խնդիրը չի կարող լուծվել փակ աչքերով կրճատումներ անելու միջոցով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգն այսօր գրավիչ չէ որակյալ կադրերի համար, և այդտեղից էլ ծագում են «պարգևավճարային սկանդալները»:
Քննարկման ավարտին կառավարությունն ընդունեց Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխությունների նախագիծն ու այն ուղարկեց ԱԺ-ի հաստատման:
Ըստ նախագծի` ներկայիս 17 նախարարությունների փոխարեն կունենանք 12-ը՝ առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն:
***
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ուժը կորցրած ճանաչել նախկինում գործող բոլոր տեսչությունների մասին իրավական ակտերը։ Այսպիսով կառավարությունն, ըստ էության, վերջին քայլ արեց պետական տեսչությունները լուծարելու ուղղությամբ։ Դրանց մասին այլևս օրենքներում էլ չի հիշատակվի։
Որոշումը մասնավորապես վերաբերում է Լեզվի պետական տեսչությանը, Քաղաքաշինական պետական տեսչությանը, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, տրանսպորտային տեսչությանը, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը, կրթության պետական տեսչությանը, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը, էներգետիկայի պետական տեսչությանը, կրթության պետական տեսչությանը, գեոդեզիայի և հողային պետական տեսչությանը, ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը։
Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ստեղծվել են պետական նոր մարմիններ, որոնք իրականացնում են տեսչական գործառույթներ։
Արդյունքում նախարարությունների կազմում գործող բոլոր տեսչությունների գործունեությունը դադարեցվել էր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am