Արտակ Դավթյանը, ինչպես քրիստոնյային է վայել, ընդունում է մեղքի գաղափարը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ինքն է՞լ է համամիտ Ռազմիկ Զոհրաբյանի հետ, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռոբերտ Քոչարյանը սխալներ է թույլ տվել, և հիմա փորձ է արվում շտկել այդ սխալները՝ ասել է, թե ով աշխատում է, նա որոշակի սխալներ և թերություններ ունենում է։
-Մենք քրիստոնյաներ ենք և պիտի նաև ընդունենք մեղքի գաղափարը։ Մենք մեր աշխատանքով, գրծունեությամբ և ապրելակերպով պետք է փորձենք ձերբազատվել այդ մեղքից՝ ունենալով Քրիստոսի աստվածային էությունը։ Իհարկե, չեմ կարծում, որ որևէ մեկս կարող ենք հասնել այդ աստվածային էությանը, բայց, համենայնդեպս, շտկվելը յուրաքանչյուրի համար որպես կյանքի և ապրելու նպատակ է դրվում։ Ես կարծում եմ, որ այդ սխալների ու թերությունների մասին որ խոսվում է, հենց այդ առումով պետք է նայել։ Կոնկրետ գործունեության մեջ, եթե իմանաս, որ կատարածդ քայլերը որոշակի թերացումների և սխալների են բերելու, երբեք չես անի։ Ապագայի հետ կապված՝ այսօր դու կատարում ես քայլեր և որոշակի հաշվարկներ, մոտեցումներ ունես, որը կարծում ես, թե ամենաճիշտն ու օպտիմալն է. այդ խոսքերն այդ հարթությամբ պիտի ընկալվի,-նշել է նա։
Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, թե այն ժամանակ ՀՀԿ-ն չի գիտակցել, որ դա սխալ է, և այդ պատճառով չի բարձրաձայնել, Արտակ Դավթյանը պատասխանել է, թե ինքն ասաց այն, ինչ ասաց։
-Ցանկացած գործունեություն, որ կատարվում է, դուք պետք է կոնկրետ ժամանակաշրջանը նկատի ունենաք և եթե գործողությունները կատարվում են այսօր, ապա հնարավոր սխալներն ու արդյունքներն ի հայտ են գալիս ապագայում,-նշել է նա։

7or.am