Երկար հարց, կարճ պատասխան. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պատասխանեց ադրբեջանցի լրագրողի երկարաշունչ հարցին, որը կարճ կարելի էր ձևակերպել այսպես` Ռուսաստանն առաջվա պես համարո՞ւմ է, որ հակամարտությանը վերաբերող բանակցությունները պետք է անցկացվեն առանց նախապայմանների։
«Ձեր բավականին երկար հարցին ես հակիրճ պատասխան կտամ։ Մեր դիրքորոշումը, որի մասին բոլորը լավ գիտեն, չի փոխվել»,–ասաց Զախարովան։
Նշենք, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պնդում է, որ բանակցությունների սեղանի մոտ նստի նաև Ղարաբաղը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am
***
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ Կանանց միջազգային տոնին ընդառաջ լրագրողի խնդրանքով դիմել է ԼՂ կանանց:
«Ի՞նչ կմաղթեի նրանց: Միայն մի բան՝ խաղաղության շուտափույթ հաստատում»,-ասել է Մարիա Զախարովան:
Աղբյուրը՝ shantnews.am