Լրահոս

22.03.2010 15:20


ՀՅԴ պատգամավոր. «Քիչ հավանական է, որ բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ

ՀՅԴ պատգամավոր. «Քիչ հավանական է, որ բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ

-252-րդ բանաձևի ընդունման թե՛ մեխանիզմը, թե՛ ձայների հարաբերակցությունն ու քվեարկության ընթացքը ցույց տվեցին, որ մեզ համար ստեղծվել են լրացուցիչ բարդություններ՝ ի տարբերություն նախորդ տարիների, և, բնականաբար, այդ դժվարությունները պայմանավորված են արձանագրությունների առկայությամբ։ Եվ բնական է, որ լիագումար նիստում դրա քննարկումը պահանջելու է լրացուցիչ ջանքեր ու գործողություններ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևի մասին՝ ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքերով՝ քիչ հավանական է, որ բանաձևը լիագումար նիստում քննարկման դրվի։  Արծվիկ Միանսյանը նշել է, որ  դա կախված է նաև տարածաշրջանում և հատկապես Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունից։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը