Քաղաքական

07.03.2019 16:31


Գուրգեն Եղիազարյան․ «Դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, խառոշի՞ ես» (տեսանյութ)

Գուրգեն Եղիազարյան․ «Դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, խառոշի՞ ես» (տեսանյութ)

Գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ երկրագնդում չի եղել մի արյունահեղություն, որտեղ ներգրավված չլինի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հիմնադիր Ջորջ Սորոսը։

Քաղաքական գործիչն ասում է, որ Արաբական գարունը կատարվել է Սորոսի փողերով՝ մասնավորապես Լիբիայի դեպքում։ Բաց հասարակություն կոչվածը, ըստ նրա, ամենափակ կազմակերպությունն է։ Հրապարակախոսի պնդմամբ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հայտարարությունը՝ կապված թավշյա հեղափոխությանն աջակցելուն արտացոլում է Սորոսի ազդեցությունը Հայաստանում։

Ազգային անվտանգության նախկին փոխնախարարը հիշատակեց, որ Հայաստանում առաջին «սորոսյան» գրասենյակը հիմնադրվել է 1999 թվականին, որը ղեկավարել է Գարեգին Չուքասզյանը:

Եղիազարյանը զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնել «ասֆալտին ծեփելը», բռնության կոչերը՝ միաժամանակ նշելով, որ պետության գլուխը ոչ թե վարչապետն է, այլ՝ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը կասկածվում էր մի ուղղությամբ տեղի ունեցող խաղերով, դու (նկատի ունի Փաշինյանին. խմբ.) կասկածի տակ ես տարբեր ուղղություններով»,–շեշտեց հրապարակախոսը։

Գուրգեն Եղիազարյանը կոչ արեց վարչապետին այլևս չխոսել բռնություններից, պատերին ծեփելուց ու փողոցային վարվելակերպից. «Դու վարչապե՞տ ես, խուլիգա՞ն ես, խառոշի՞ ես։ Ասա՛, իմանանք՝ ով ես դու»:

Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությանն անդրադառնալով՝ քաղաքական գործիչն ասաց, որ այս պարագայում մանրամասներից կխոսի այն դեպքում, երբ Փաշինյանը հանրությանն ասի, թե ինչ կապ ունի Լարիսա Մինասյանի հետ, թե ով է վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե ովքեր են կառավարության 30-40 տոկոս անդամները։

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մասին իր խոսքում նշեց. «Ես ինքս էնտեղ եմ եղել մինչև վերջ։ Բանակի գործողությունները մեր հանդեպ ես չեմ տեսել։ Ես միայն դա կարող եմ ասել»,-եզրափակեց Եղիազարյանը, ով 2008 թվականի նախագահական ընտրություններին եղել է ՀԱԿ անդամ։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը