Լրահոս

07.03.2019 19:12


Գյումրիում բերման է ենթարկվել 20-ամյա աղջիկ․ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ

Գյումրիում բերման է ենթարկվել 20-ամյա աղջիկ․ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ

ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Պ.Սևակի փողոցի թիվ 4 հասցեի դիմացից բաժին բերման են ենթարկել 20-ամյա աղջկա: Նրա խուզարկությամբ գոտկատեղի հետին ձախ հատվածից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող առարկա, որի պահեստատուփի մեջ առկա էր գլանանոթ՝ լիցքավորված պղնձագույն գնդիկներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հայտնաբերվածի վերաբերյալ աղջիկը հայտնել է, որ այն պատկանում է իր հորը, որը բացակայում է ՀՀ-ից:

Նա հայտնել է նաև, որ առանց ծնողներին տեղյակ պահելու ատրճանակը պահել է իր մոտ՝ պաշտպանվելու համար: Հանգամանքները պարզվում են:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը