Քաղաքական

08.03.2019 08:27


Հայ սակրավոր է վիրավորվել Սիրիայում

Հայ սակրավոր է վիրավորվել Սիրիայում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը:

Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը