Տիգրան Ավինյանի կապը «Սեքյուրիթի դրիմ»-ի յուրացումների ու պաշտոնանկության հետ (տեսանյութ)
168.am-ը գրում է․ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկն առաջին հանգրվանին է հասել. նախօրեին ընկերության գործադիր տնօրենի ազատման հրամանն է արձակվել, Արամ Ղալեչյանին եկել է փոխարինելու Քննչական կոմիտեի պաշտոնյան՝ Արթուր Պողոսյանը:
Հիշեցնենք, Երևանի փողոցներում տեղադրած սեփական տեսախցիկների վերահսկմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմի» տնօրեն Արամ Ղլեչյանը դեռ անցած տարի այստեղ սկսած ստուգումներով բացահայտված յուրացումների պատճառով Քննչական կոմիտեում ցուցմունք էր տվել ընկերության սեփականատերերի դեմ: Հիշեցնենք նաև, որ պետությունից խաբեությամբ հափշտակված գումարի չափը նշվում էր 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 դրամ:
Ընկերության համահիմնադիրները սա չէին մարսել և որոշեցին ազատվել իրենց դեմ ցուցմունք տվող տնօրենից, սակայն աշխատակազմն օրերս բողոքի ցույցով՝ ի պաշտպանություն տնօրենի, դուրս եկավ փողոց, ղեկավարությունից պահանջում էին չազատել տնօրենին ու չիրականացնել աշխատավարձերի կրճատումները:
Տնօրեն Արամ Ղլեչյանը, այդուհանդերձ, հեռացվեց ընկերությունից՝ մարտի 5-ին արձակած ազատման հրամանով, իսկ Ճանապարհային ոստիկանության հետ սեփականատիրոջ կողմից միլիոնների հասնող յուրացումների մասին Քննչական կոմիտեի տարածած ինֆորմացիան էլ փաստորեն հերքվել է:
««Սեքյուրիթի դրիմ»-ում դեռ նախորդ տարի էր նախաքննություն սկսվել՝ կապված չարաշահումների հետ, սակայն հարկային ստուգումներով պարզվեց, որ ոչ մի չարաշահում էլ չկա։ Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է տնօրենը որոշել նման ցուցմունք տալ, ավելի լավ կլինի նրանից հարցնել»,-օրերս հայտարարել էր ընկերության համահիմնադիրներից մեկը՝ Ալեքսան Զաքարյանը:
Բանն այն է, որ այս խմբագրված պատմության հիմքում իրականում ավելի մութ պատմություններ են թաքցվում: «Սեքյուրիթի դրիմի» համահիմնադիրներից մեկը՝ մի ոչ մեծ միջավայրում, Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունը հոլովելով, օրերս գաղտնազերծել է այս պատմության որոշ դրվագներ:
Մասնավորապես, նշվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը՝ հայտնելով, որ հենց ինքն է ամեն բան կարգավորել և իրերը դասավորել իրենց տեղերում:
Նշենք, որ գործարարի այս հայտարարությունն աղբյուրի միջոցով 168.am-ին փոխանցվելուց հետո, տեղեկացանք նաև «Սեքյուրիթի դրիմ»-ում տնօրենի պաշտոնանկության մասին: Թե որքանո՞վ էին Ավինյանի կողմից ձեռնարկած քայլերն առնչվում տնօրենի պաշտոնանկության դեպքին, Քննչական կոմիտեից նոր նշանակվող անձի ու մինչ այդ բացահայտված յուրացումների ջրելու հետ, կպարզենք առաջիկայում:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։
Հետհեղափոխական շրջանում ձերբակալությունների ու չարաշահումների բացահայտումների ֆոնին ամենից սպասված բացահայտումներից մեկն այս նկարահանող սարքերի ու արագաչափերի հետ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապը պիտի լիներ: Ու մինչ Ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո միայն կորոշեր մեկընդմիշտ հերքելՃՈ-Սաշիկ Սարգսյան-արագաչափեր գործարքի մասին նախկին ընդդիմության և այսօրվա իշխանության կողմից շրջանառվող հայտնի լեգենդար պատմությունները, «Սեքյուրիթի դրիմ»-ում ներքին խժդժություններ էին սկսվել, ու դրանից հետո հանկարծ մեծ խոշոր չարաշահումների դեպքեր բացահայտվեցին:
ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին լրագրողները հարց էին ուղղել՝ նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր:
«Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, և այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»։ Լրագրողի պնդող հարցին՝ այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, իշխանական քաղաքական ուժի պատգամավորը պատասխանել էր՝ «Այո»:
Տիգրան Ավինյանի կապը «Սեքյուրիթի դրիմ»-ի յուրացումների ու պաշտոնանկության հետ (տեսանյութ)
168.am-ը գրում է․ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկն առաջին հանգրվանին է հասել. նախօրեին ընկերության գործադիր տնօրենի ազատման հրամանն է արձակվել, Արամ Ղալեչյանին եկել է փոխարինելու Քննչական կոմիտեի պաշտոնյան՝ Արթուր Պողոսյանը:
Հիշեցնենք, Երևանի փողոցներում տեղադրած սեփական տեսախցիկների վերահսկմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմի» տնօրեն Արամ Ղլեչյանը դեռ անցած տարի այստեղ սկսած ստուգումներով բացահայտված յուրացումների պատճառով Քննչական կոմիտեում ցուցմունք էր տվել ընկերության սեփականատերերի դեմ: Հիշեցնենք նաև, որ պետությունից խաբեությամբ հափշտակված գումարի չափը նշվում էր 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 դրամ:
Ընկերության համահիմնադիրները սա չէին մարսել և որոշեցին ազատվել իրենց դեմ ցուցմունք տվող տնօրենից, սակայն աշխատակազմն օրերս բողոքի ցույցով՝ ի պաշտպանություն տնօրենի, դուրս եկավ փողոց, ղեկավարությունից պահանջում էին չազատել տնօրենին ու չիրականացնել աշխատավարձերի կրճատումները:
Տնօրեն Արամ Ղլեչյանը, այդուհանդերձ, հեռացվեց ընկերությունից՝ մարտի 5-ին արձակած ազատման հրամանով, իսկ Ճանապարհային ոստիկանության հետ սեփականատիրոջ կողմից միլիոնների հասնող յուրացումների մասին Քննչական կոմիտեի տարածած ինֆորմացիան էլ փաստորեն հերքվել է:
««Սեքյուրիթի դրիմ»-ում դեռ նախորդ տարի էր նախաքննություն սկսվել՝ կապված չարաշահումների հետ, սակայն հարկային ստուգումներով պարզվեց, որ ոչ մի չարաշահում էլ չկա։ Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է տնօրենը որոշել նման ցուցմունք տալ, ավելի լավ կլինի նրանից հարցնել»,-օրերս հայտարարել էր ընկերության համահիմնադիրներից մեկը՝ Ալեքսան Զաքարյանը:
Բանն այն է, որ այս խմբագրված պատմության հիմքում իրականում ավելի մութ պատմություններ են թաքցվում: «Սեքյուրիթի դրիմի» համահիմնադիրներից մեկը՝ մի ոչ մեծ միջավայրում, Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունը հոլովելով, օրերս գաղտնազերծել է այս պատմության որոշ դրվագներ:
Մասնավորապես, նշվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը՝ հայտնելով, որ հենց ինքն է ամեն բան կարգավորել և իրերը դասավորել իրենց տեղերում:
Նշենք, որ գործարարի այս հայտարարությունն աղբյուրի միջոցով 168.am-ին փոխանցվելուց հետո, տեղեկացանք նաև «Սեքյուրիթի դրիմ»-ում տնօրենի պաշտոնանկության մասին: Թե որքանո՞վ էին Ավինյանի կողմից ձեռնարկած քայլերն առնչվում տնօրենի պաշտոնանկության դեպքին, Քննչական կոմիտեից նոր նշանակվող անձի ու մինչ այդ բացահայտված յուրացումների ջրելու հետ, կպարզենք առաջիկայում:
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։
Հետհեղափոխական շրջանում ձերբակալությունների ու չարաշահումների բացահայտումների ֆոնին ամենից սպասված բացահայտումներից մեկն այս նկարահանող սարքերի ու արագաչափերի հետ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապը պիտի լիներ: Ու մինչ Ճանապարհային ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո միայն կորոշեր մեկընդմիշտ հերքել ՃՈ-Սաշիկ Սարգսյան-արագաչափեր գործարքի մասին նախկին ընդդիմության և այսօրվա իշխանության կողմից շրջանառվող հայտնի լեգենդար պատմությունները, «Սեքյուրիթի դրիմ»-ում ներքին խժդժություններ էին սկսվել, ու դրանից հետո հանկարծ մեծ խոշոր չարաշահումների դեպքեր բացահայտվեցին:
ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին լրագրողները հարց էին ուղղել՝ նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր:
«Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, և այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»։ Լրագրողի պնդող հարցին՝ այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, իշխանական քաղաքական ուժի պատգամավորը պատասխանել էր՝ «Այո»:
Աղբյուրը՝ 168.am