Ա. Մինասյան. «...իշխանություններն այդպես էլ դաս չեն առել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱրտակԴավթյանն ասել է, թե հայ-թուրքական գործընթացը տապալվածկամձախողված չիհամարում,և որ ավելի հավանական է համարում արձանագրությունների վավերացումը, քան չվավերացումը։ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում այդ կարծիքին՝ ասել է, թե սխալ է իրավիճակն այդպես ներկայացնելը։
-Ակնհայտ է, որ նախաձեռնողական քաղաքականությունն այս հարցում ամբողջությամբ տապալված է և վնաս է բերել Հայաստանի թե՛ միջազգային հեղինակությանը, թե՛ ներքին միախմբմանն ու համախմբմանը։ Եվ եթե մեր իշխանությունները փորձում են ներկայումս նորից շահագրգռել Թուրքիային, որ նա օր առաջ վավերացնի այս արձանագրությունները, նշանակում է, որ իշխանություններն այդպես էլ դաս չեն առել և էլ ավելի չեն խելոքացել, քան մինչև նախաձեռնությունը, ինչի մասին շեշտում են բարձրաստիճան պաշտոնյաները,-նշել է նա։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Արտակ Դավթյանն այդ արտահայտություններն արել է, քանի որ ներկայացնում է իշխանությունը, բայց այդպես չի մտածում։
Ա. Մինասյան. «...իշխանություններն այդպես էլ դաս չեն առել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն ասել է, թե հայ-թուրքական գործընթացը տապալված կամ ձախողված չի համարում, և որ ավելի հավանական է համարում արձանագրությունների վավերացումը, քան չվավերացումը։ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում այդ կարծիքին՝ ասել է, թե սխալ է իրավիճակն այդպես ներկայացնելը։

7or.am