Լրահոս

08.03.2019 13:05


Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից

Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից

Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարի հետ հանդիպմանը Մամեդյարովը կրկին պնդել է, թե «օկուպացված հողերը պետք է ազատագրվեն, իսկ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենի տարածքները»:

«Միայն դա կարող է երաշխավորել երկարատև և կայուն խաղաղություն»,-կարծիք է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Էլմար Մամեդյարովի այս մեկնաբանությունը հաջորդում է Հայաստանի արտգործնախարարի տեղակալի հայտարարությանը: Նախօրեին Շավարշ Քոչարյանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին, մասնավորապես ասել է, որ «անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը»։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը