Լրահոս

09.03.2019 11:41


Հետաքննություն է կատարվում Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ

Հետաքննություն է կատարվում Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ

ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է կատարում Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Այս պահին հետաքննություն է կատարվում»,-ասաց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տևական ժամանակ կայանել դռների դիմաց: Որոշ լրատվամիջոցների համաձայն՝ վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել այն, բայց չի հասցրել: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը դեպքի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացին Դավիթ Բեկ փողոցում ապօրինի շինություն ունի, որը քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել: «Նա հայտարարել է, որ այդ կերպ փորձել է իր բողոքն արտահայտել Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ»,-գրել է Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը