Լրահոս

09.03.2019 13:15


Ոստիկանությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է «Դոն Պիպոյի» բերման ենթարկվելու լուրը

Ոստիկանությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է «Դոն Պիպոյի» բերման ենթարկվելու լուրը

Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Ըստ մամուլի՝ պատճառը թիկնազորով շրջելու հանգամանքն էր։ Ճշտելու համար, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, դիմեցինք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց. «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Մեր ճշգրտող հարցին՝ արդյոք պատճառը միայն դա՞ է, Ջանոյանն ասաց. «Տվյալ դեպքում մամուլում այդ մասին է խոսում»։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թվականի հունիսին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իր նկատմամբ մահափորձ իրաըանացնողներին առեւանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: Սեպտեմբերին Ասատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը