Տնտեսական

11.03.2019 09:59


Բողոքի ակցիա Կառավարության շենքի առջև՝ ընդդեմ Պետական տուրքի մասին օրենքում սպասվող փոփոխությունների (տեսանյութ)

Բողոքի ակցիա Կառավարության շենքի առջև՝ ընդդեմ Պետական տուրքի մասին օրենքում սպասվող փոփոխությունների (տեսանյութ)

Ընդդեմ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների կառավարության շենքի առջևբողոքի ակցիա է կազմակերպվել՝ գործող գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների մասնակցությամբ:

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ՀՀ կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը