Տնտեսական

11.03.2019 19:43


ՊԵԿ-ը հաստատում է՝ ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են

ՊԵԿ-ը հաստատում է՝ ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են

ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ նրանց՝ ՊԵԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, պարգևատրվում են։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, ինչպես նաև լրացուցիչ հանձնարարությունների, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարմամբ, ստանում են պարգևավճարներ»,-ասված է պատասխանում:

ՊԵԿ-ը հարկ է համարել նկատել, որ ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը 2019թ.-ի բյուջեում էականորեն նվազել է:

«Պարգևատրման համար իրավական հիմք են հանդիսանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքները»,- նշված է պատասխանում։

Այս խորագրի վերջին նյութերը