Տնտեսական

12.03.2019 14:56


Գյումրիում գործազրկությունը կավելանա

Գյումրիում գործազրկությունը կավելանա

Ըստ ստացված պաշտոնական տեղեկությունների՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասը մայիսին տեղափոխվելու է Երևան:

ՀՀ-ում գործազրկության առավել բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում զորամասի օպտիմալացման պատճառով գործազուրկների թիվն ավելանալու է ևս մի քանի տասնյակով: Զորամասի յուրաքանչյուր աշխատակից ընտանիքի միակ աշխատողն է. այս որոշմամբ գյումրեցուն փաստացի զրկում են իր աշխատատեղից, ամենօրյա հացը վաստակելու հնարավորությունից, ապրուստի ու գոյատևման միջոցից:

Այսօր զորմասում չկան այնպիսի աշխատակիցներ, որոնք բանկերում ձևակերպած վարկեր, պարտքեր և օվերդրաֆտներ չունենան: Այս պարագայում գյումրեցին կրկին կրելու է գործազուրկ լինելու լուծը, իսկ մարզը երբեք չի զարգանալու:

Սպասում ենք պատկան մարմինների համապատասխան արձագանքին:

Աղբյուրը՝ tsayg.am

Այս խորագրի վերջին նյութերը