Սամվել Կարապետյան. Մենք ազգ ենք, բայց չունենք ազգային հասարակություն
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ,
պատմաբան Սամվել Կարապետյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկաիրավիճակ, զարգացմանհեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ
Ոլորտի մասնագետ չեմ, մասնագիտական խոսք չեմ կարող ասել, բայց ինչ-որ զգացողությամբ, որը 30 տարի է՝ ունեմ, ուզում եմ ասել, որ մենք ազգ ենք, բայց չունենք ազգային հասարակություն: Չունենալով ազգային հասարակություն՝ մենք ազգային երազանքներ չունենք: Օրինակ՝ անցած տարի Վանի շրջանից մի քուրդ, որը 9 երեխա ուներ, ասաց՝ դե, հլը էլի կունենամ, իհարկե, և ասաց՝ էս երկիրը մերն է լինելու: Եվ մի շատ հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց, ասաց, որ 2-3 որդիները պիտի զոհվեն, շատ սառը, շատ պարզ, 2-3-ը կարտագաղթեն Եվրոպա, և սա մեզ պետք է, որովհետև այնտեղ կրթվում են մեր որդիները ու այդ ձևով շատ լուրջ օգտակարություն են ունենում, դե, մի 2-3-4-ն էլ կմնան այստեղ, միանգամայն հերիք է, որովհետև թուրքը ունի 2 եղբայր, քուրդը ունի 10 եղբայր: Այսինքն՝ այս երկիրը այսօր չէ, վաղը մերն է: Համեմատում եմ՝ պարզ, գյուղացի մի մարդ, իր աշխատանքով է ապրում, բայց ինքը նպատակով է ապրում: Տասնամյակներով մեր հարցերի հարցը երազանքով չապրելն է: Իսկ երազանքով չենք ապրում, որովհետև չունենք ազգային հասարակություն: Այստեղ է չարիքի բույնը իմ կարծիքով: Եվ ուսումնասիրությունները, լավ կլիներ, ուղղված լինեին՝ ինչպե՞ս անենք, որ ազգային նկարագիրը շեշտվի, ձևավորվի ու խորանա: Իսկապես մեր հասարակությունը անհարգանք է. անհարգանք ենք թե՛ նախնյաց հիշատակությունների նկատմամբ, թե՛ այսօր ապրող մեկս մյուսիս նկատմամբ: Դա ամեն վայրկյան է դրսևորվում: Դա ամեն տեղ դրսևորվում է, անհարգանք մթնոլորտ կա, և սիրո պակաս կա ազգի մեջ միմյանց նկատմամբ: Եվ այս իրավիճակում, բնականաբար, ազգը չի կարող երազել: Շատ վաղուց մեծ ճեղքի պես մի անդունդ է մեր առջև, չենք կարողանում առաջ գնալ, զարգացում չենք ապրում: Չգիտեմ՝ Գուրի Եթերին ճանաչում եք, թե չէ. Ջավախքից հայ գրող է, որը վախճանվեց մի քանի տարի առաջ: Նա 10 երեխա ուներ, բայց երկրաշարժ եղավ, ու նրանք ևս մի որդի ունեցան, որովհետև այդքան զոհ էր տվել ազգը: Այսինքն՝ մարդը սա ընկալեց որպես խնդիր, իբրև հայ մարդու պարտականություն. ի՞նչ է տեղի ունեցել մեր ազգի գլխին՝ երկրաշարժ, մարդկային կորուստներ, ի՞նչ կարող եմ ես անել… Եվ 11-րդ որդուն ունեցավ: Նպատակ և երազանք պիտի շատ հստակ մեր առջև ունենանք: Շատ հստակ պետք է ձևակերպենք մեր անելիքները՝ հայրենիք ենք ետ բերում, ազգն ենք շատացնում և դրա համար ինչ է պետք անել: Ազգը պիտի ապրի երազանքով:
Սամվել Կարապետյան. Մենք ազգ ենք, բայց չունենք ազգային հասարակություն
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ,
պատմաբան Սամվել Կարապետյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ