Քաղաքական

13.03.2019 14:55


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ-ի նոր միջնորդության քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ-ի նոր միջնորդության քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը քննվում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստը հետաձգվեց, այն կշարունակվի մարտի 13-ին, ժամը 10-ին։

Նիստին Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում։

Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը