Լրահոս

23.03.2010 10:42


Ստեփանակերտում մեկնարկել է ԼՂ–ի դեմ ադրբեջանական ահաբեկչությանը նվիրված համաժողովը

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում մարտի 22-ին մեկնարկել  է «Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ»  թեմայով  միջազգային գիտագործնական համաժողովը: Շուշիի ողբերգության 90-րդ և Բաքվի ջարդերի 20-րդ  տարելիցներին նվիրված համաժողովը, որին  մասնակցում են գիտնականներ Գերմանիայից, Ռուսաստանից ու Հայաստանից, կազմակերպել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարությունները, Արցախի պետական համալսարանը, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնն ու պատմաերկրագիտական թանգարանը:

Կոնֆերանսին ելույթ է ունեցել ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Հնչել են «20-րդ դարի առաջին քառորդում Բաքվում, Գանձայում և Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկական զտումների պատճառներն ու հետևանքները», «1919-1920թթ. Շուշին  ԱՄՆ պետդեպարտամենտի և Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերում», «Շուշիի պատմությունն ու ողբերգությունը. ի՞նչ գիտեն և պետք է իմանան Ռուսաստանում» և այլ ելույթներ։ Ելույթներից հետո քննարկում է սկսվել։

Կայցել է նաև ղարաբաղցի պատմաբան Մհեր Հարությունյանի «Ահաբեկչություն» ֆիլմի շնորհանդեսը։

Համաժողովը կշարունակվի այսօր։ Իսկ ողջ միջոցառման նպատակը նախկինում կատարված սխալների պատմական ուսումնասիրությունն ու դրանցից հետևություններ անելն է՝ ապագայում ահաբեկչությունն ու էթնիկական զտումները բացառելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը