Քաղաքական

13.03.2019 18:17


Ռոբերտ Քոչարյանին դատում են 2008-ին գոյություն չունեցող հոդվածով․ Ռուսական մամուլի անդրադարձը

Ռոբերտ Քոչարյանին դատում են 2008-ին գոյություն չունեցող հոդվածով․ Ռուսական մամուլի անդրադարձը

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննվելուց առաջ ռուսական մամուլը կրկին նրան անվանում է քաղաքական բանտարկյալ, իսկ ընթացող պրոցեսը անվանում «գործ կարել»։

«Комсомольская правда»-ն հրապարակել է «Նախկին նախագահի նկատմամբ «քրեական գործ են կարում» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը նկատում է, որ հարուցված քրեական գործերը գնալով առավել շատ հարցեր են առաջացնում։ Հոդվածագիրը նաև նկատում է, որ Քոչարյանին դատում են 2008 թվականին գոյություն չունեցող հոդվածով, ինչը առնվազն տարօրինակ է։

Նախագահ Քոչարյանի գործին է անդրադարձել նաև «Известия» պարբերականը, որում ևս մանրամասն անդրադարձ է կատարվել գործի խութերին։

Ակնհայտ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նիստից առաջ նման հրապարակումները պատահական չեն։ Նման թեմաներին ռուսական մամուլի անդրադարձ և հստակ գնահատակաները նաև երկրի քաղաքական իշխանության գնահատական կարելի է համարել։ Ըստ էության դատական նիստից ժամեր առաջ ռուսական կմողը կրկին հիշեցնում է Հայաստանի իշխանություններին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց համար քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ սկսված պրոցեսը քաղաքական հաշվեհարդար է։

Աղբյուրը՝ top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը