Քաղաքական

14.03.2019 18:40


Կրկին բախումներ տեղի ունեցան Ազատության հրապարակի սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև․ իրավիճակը լարված էր (տեսանյութ)

Կրկին բախումներ տեղի ունեցան Ազատության հրապարակի սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև․ իրավիճակը լարված էր (տեսանյութ)

Ազատության հրապարակի սրճարանների աշխատակիցներն այսօր ևս շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ սրճարանների ապամոնտաժման։

Նրանք փակել են Մաշտոցի պողոտան՝ նստելով ճանապարհի մեջտեղում։ Քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ Նիկոլ, հեռացի՛ր, թողե՛ք աշխատենք, Սուպեր մամա և այլն։

Բերման է ենթարկվել 16 քաղաքացի։

***

Բողոքի գործողությունը Մաշտոցի պողոտայից տեղափոխվեց Ազատության հրապարակ, որտեղ բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև։

***

Այսօր ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին, դրանք կշարունակվեն վաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը