ԼՂՀ խորհրդարանի խոսնակ. «Իր պատմական հողի վրա հազարամյակներ ապրած ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել»
«20-րդ դարը մեր ժողովրդի համար նշանավորվել է ինչպես հերոսություններով, այնպես էլ, ցավոք, ողբերգությամբ. այն ժամանակ իր ամբողջ խստությամբ հարց ծառացավ՝ լինել, թե՞ չլինել։ Նախորդ դարասկիզբը հայ հասարակության ամենալայն շերտերի շրջանում Արևմտյան Հայաստանի հարցի դրական լուծման հույս առաջացրեց, որը, սակայն, մթագնեց 1915թ. սկսված զանգվածային արտաքսումներով և ավերածություններով։ Իր պատմական հողի վրա հազարամյակներ ապրած, նյութական ու հոգևոր մշակութային հրաշալիքներ ստեղծած ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց հայրենիքից»,- Ստեփանակերտում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Ըստ էության, ճնշումների ենթարկվեց նաև ֆիզիկապես համեմատկան անվտանգության մեջ գտնվող Արևելյան Հայաստանը, որտեղ խտրականությունն էր տիրում»,-հավելել է նա՝ նշելով նաև, որ դրանց հետևանքով Կովկասում ներազգային մի շարք բախումներ հրահրվեցին, որոնց զոհը դարձան Բաքվի, Գանձակի, Շուշիի և նույնիսկ Թբիլիսիի տասնյակ հազարավոր անմեղ հայեր.
-Սակայն ո՛չ երիտթուրքերի հրեշավոր հանցագործությունները, ո՛չ Ստալինի հալածանքները, ո՛չ էլ կովկասյան թաթարների նենգությունն ի վիճակի չէին հայերին ստիպել հրաժարվելու ազգային վերածննդի գաղափարից։