«Հարգելի ընկերներ, առաջիկայում Բուլղարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը: Բուլղարիան և հերոսական բուլղար ժողովուրդը շատ լավ պետք է հասկանա մեզ' հայերիս, քանի որ Բուլղարիան նույնպես հարյուրավոր տարիներ տառապել է Օսմանյան Թուրքիայի լծի ներքո, կրել անասելի զրկանքներ: Բուլղար և հայ ժողովուրդները, սակայն, բախտակից են այն առումով, որ երբեք և երբեք չեն ընկճվել, շարունակել են պայքարել' թուրքական լծից ազատագրվելու համար: Հայդուկային շարժումը, որ ծայր առավ Բուլղարիայում, աստիճանաբար տեղափոխվեց նաև Հայկական լեռնաշխարհ, որտեղ նույնպես բարձրացավ հայ ժողովրդի ազատագրության դրոշը:
Հարգելի ընկերներ, Թուրքիան, ցանկանալով իրականացնել իր պանթուրքիստական ծրագրերը, հրեշավոր ոճիր սկսեց մի ժողովրդի դեմ, ով անհիշելի ժամանակներից ապրում էր իր պատմական Հայրենիքում:
Թուրքիայի կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունը պետական ամենաբարձր մակարդակով շարունակվում է նաև այսօր: Ավելին, Թուրքիո վարչապետ Էրդողանի կողմից արված ,Թուրքիայում անօրինական կերպով ապրող հայերին վտարելու մասինե արված հայտարարությունը լուռ վկայությունն էր այն բանի, որ Թուրքիայի պետական իշխանավորները դեռևս չեն մոռացել իրենց նախնիների ցեղասպան էությունը, և կարող են գնալ նույն քայլին, երբ առաջանա հարմար պահը:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, իբրև գաղափարակից քաղաքական կուսակցություն, որը 1887 թվականից սկսյալ պայքարել է հանուն ազատության և արդարության , կոչ է հղում Ձեզ օգտագործել Ձեր ունեցած հնարավորությունները' Բուլղարիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ընդունելու համար:
Ցեղասպանությունները հանցանք են ոչ միայն մեկ, այլ նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի և երկրների համար, և նրանց դատապարտումով կարելի է հասնել նրան, որ Ցեղասպանություններ երբեք և աշխարհի ոչ մի ծայրում չկրկնվեն»:
Նամակ Բուլղարիայի խորհրդարանական կուսակցություններին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Ատենապետ' Գևորգ Պերկուպերկյան