Լրահոս

23.03.2010 14:17


Հ. Հովհաննիսյան. «...գոնե Ռ. Քոչարյանը ոչ մի փաստաթուղթ չստորագրեց, որտեղ Ղարաբաղը դուրս էր մնում բանակցային գործընթացից»

Հ. Հովհաննիսյան. «...գոնե Ռ. Քոչարյանը ոչ մի փաստաթուղթ չստորագրեց, որտեղ Ղարաբաղը դուրս էր մնում բանակցային գործընթացից»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ ասել է, թե անձերը չէ, որ պետք է կարգավորեն այդ խնդիրը, այլ ողջ հայ ժողովուրդը։

Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը և անձամբ ինքը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են նրանում, որ նա 10 տարվա ընթացքում ամեն ինչ արեց՝ խուսափելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։

-Այսօր Սերժ Սարգսյանի թիմը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, որ նա Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից։ Այո՛, իսկապես նա դուրս թողեց, բայց գոնե Ռ. Քոչարյանը ոչ մի փաստաթուղթ  չստորագրեց, որտեղ Ղարաբաղը դուրս էր մնում բանակցային գործընթացից։ Սերժ Սարգսյանը Մայնդորֆում ստորագրեց փաստաթուղթ, որտեղ ֆիքսեց, որ Ղարաբաղը արդեն «դե ֆակտո» դուրս է մնում բանակցային գործընթացից,-նշել է նա։

Այն հարցին, թե ի՞նչ են նշանակում ՀՀԿ-ի կողմից հնչող այդ մեղադրանքները նախորդ իշխանությունների հասցեին, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է, թե մեղադրում են, որովհետև նախորդ իշխանությունները սպառել են բոլոր այն ռեսուրսները, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել հակամարտության կարգավորումից։

-Նախորդ իշխանությունները Ռ. Քոչարյանի գլխավորությամբ ունեցան բավական ծանր դեպքեր. հիշո՞ւմ եք, որ 2007թ. Քոչարյանը Ռամբուեում թողեց բանակացութունները կիսատ և վերադարձավ։ Այսօրվա  իշխանությունները այդ ռեսուրսը չունեն։ Ռ. Քոչարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռեսուրսը տարիների ընթացքում մսխեց։ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը, չլուծելու ռեսուրս չունի և ստիպված է տեղի տալ միջազգային ճնշումներին։ Նա քննադատում է նախորդ իշխանություներին մի բանի համար, որ ինչո՞ւ նման իրավիճակ մեզ թողեցին՝ 10 տարի վայելելով իշխանությունը, և հիմա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ստիպված են լինում գնալ զիջումների։ Եվ այս հարձակումներն էլ, որ սկսել են Վ. Օսականյանի դեմ, որը 10 տարի եղել  է արտործնախարար, դրա արդյունք են։ Ես բացարձակ չեմ ցանկանում պաշտպանել Վ. Օսկանյանին, բայց ի վերջո նույն այդ քաղաքական թիմը հանդուրժել է, որ Վ. Օսկանյանը 10 տարի լինի արտգործնախարար։ Վ. Օսկանյանը, ճիշտ է, եղել է իշխանության մեջ, բայց եթե այդ մարդը այսօր փորձում  է մի ճիշտ բան ասել, ի՞նչ է, պետք է ոհմակի պես հարձակվե՞լ։ Դա քաղաքական կուլտուրա չէ, և ի վերջո՝ քաղաքականությունը դոգմաներ չէ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը