Գյուլը Թուրքիայում միակ պաշտոնյա՞ն է, որն իսկապես հոգով է աշխատում գործընթացի համար
Թուրքիայի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը, ով արդեն 5-րդ անգամն է լինում Հայաստանում, այսօր հանդիպել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նա ասել է, թե միշտ պատրաստ է թողնել իր գործերը և գալ Հայաստան, քանի որ հույս ունի, թե կարող է իր ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի մեջ։
Ջեմ Թոքերն ասել է, թե հանդիպել է իր երկրի նախագահի հետ ու մեկժամյա զրույցի ընթացքում նրան ներկայացրել այն, ինչ տեսել ու լսել է Հայաստանում.
-Հավանաբար նախագահը Թուրքիայում միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որն իսկապես իր սիրտն է դրել, այսինքն՝ հոգով է աշխատում այս գործընթացի համար։ Ես ինքս լիբերալ-դեմոկրատ եմ, և չեմ հավատում փակ սահմաններին, կանխակալ վերաբերմունքին և նման բաների։ Հավանաբար սա է այն հիմնական պատճառը, որն ինձ ստիպել է վերջին 24 ամսվա ընթացքում 5 անգամ այցելել Հայաստան։

7or.am